Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ապրիլի 30-ին, ժամը 19.00-ին, Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկից, վիճաբանություն կատարելու համար, բաժին են հրավիրվել 56-ամյա Հարություն Հ.-ին եւ 45-ամյա Դավիթ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նշված խաչմերուկում, երթեւեկելու ընթացքում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագած վիճաբանություն ժամանակ, Դավիթ Մ.-ն ձեռքով հարվածել է Հարություն Հ.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ եւ նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Կատարվում է հետաքննություն: