Ոստիկանության Շենգավիթի բաժնում, ապրիլի 23-ին հաղորդում էր ստացվել ոմն Ազատի եւ Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատը 35-ամյա Ազատ Վ.-ն է, իսկ Համոն` 48-ամյա Հմայակ Մ.-ն: Վերջիններս ներկայացել են բաժին:

Կատարվում է հետաքննություն: