Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության եւ ականանետային կրակոցների հետեւանքով երկու հայ է զոհվել, կան վիրավորները: Այս մասին հաղորդում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 29-ին հրազենային վնասվածքից զոհվել է Րաֆֆի Հեքիմյանը, իսկ ապրիլի 30-ին, ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է Սիրիայի բանակում ծառայող հայ զինվոր 25-ամյա Ուիլյամ Մակարյանը:
Քարեն Էփփե թաղամասում հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է երկու հայ: Բեկորային վնասվածքներ է ստացել դպրոցական Խաժակ Ժամկոչյանը, որի վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Նշենք, որ նախքան Սիրիայում արյունալի իրադարձությունները, այդ երկրում ապրում էր մոտ 60-70 հազար հայ: Նրանցից ավելի քան կեսը ապրել են Հալեպում, իսկ մյուս կեսը՝ տարբեր քաղաքներում, այդ թվում Լաթաքիայում, Հոմսում, Քամիշլիում, Հասակեում, Յակուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում:




























