Ոչնչացվել են Թաթարստանի մահմեդականների հոգեւոր վարչության բարձրաստիճան աշխատակից Վալիուլլա Յակուպովի սպանության եւ երկրի մուֆթի Իլդուս Ֆայզովի սպանության փորձի մասնակից գրոհայինները:

«Նրանք մի շարք ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների, այդ թվում նաեւ` 2012թ. հուլիս ամսին Կազան քաղաքում Թաթարստանի հանրապետութան մահմեդականների հոգեւոր վարչության մուֆթի Իլդուս Ֆայզովի սպանության փորձի, հիշյալ վարչության կրթական բաժնի ղեկավար Վալիուլլա Յակուպովի սպանության եւ այլ ահաբեկչական ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցներն էին»,-ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեին վկայակոչելով տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: