Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: APA-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Բաքվում աննկատ չեն մնացել պարոն Ուորլիքի արտահայտությունները: Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ ամերիկացի համանախագահը աչառու մոտեցում է ցուցաբերում, որը արտահայտվում է հակամարտության պատմության խեղաթյուրմամբ:

«Պարոն Ուորլիքը իրեն թույլ է տալիս կամայականորեն մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում, ի դեպ, իրենց մանդատը հստակ սահմանում է միջոցների գործունեության շրջանակները: Ամերիկացի միջնորդի որոշ արտահայտություններ ընդհանրապես սադրիչ բնույթ են կրում: Ուրիշ ինչ կերպ կարելի է անվանել նրա կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման հնարավորության մասին ինչ-որ լուրերի տիրաժավորումը: Իսկ առաջարկությունը, թե ինչ կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության համար, ընդհանրապես որեւէ քննադատության չի դիմանում»,-հայտարարել է Ազիմովը:

«Մենք չենք կարող աչք փակել պարոն Ուորլիքի կողմից նման հայտարարությունների վրա, որոնք հակասում են համանախագահների մանդատին, խախտում են վստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ եւ վնասում բանակցային գործընթացին:

Ուորլիքի բոլոր այդ հայտարարությունները վկայում են, որ նա գիտակցված եւ դիտավորյալ քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են հայկական կողմի շահերի բավարարմանը եւ անջատողականության գաղափարների քարոզմանը: Ամերիկացի դիվանագետը մանիպուլացնում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, այն դեպքում՝, երբ յուրաքանչյուր միջնորդի հիմնական գործունեությունը, առավել եւս ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի հիման վրա գործող, որը սահմանում է այդ մանդատը, համընդհանուր սզբունքների տառին եւ օգուն անբեկանելիորեն հետեւելն է:
Վերը նշվածը ադրբեջանական կողմից տալիս է բոլոր հիմքերը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու հարցով ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու համար: Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կողմին ընտրության հնարավորություն չի տալիս:

Մնում է մտածել ամերիկացի համանախագահի իրական նպատակների մասին, երկիր, որն իրեն համարում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, եւ որն իր գործողություններով, ի հեճուկս ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման, խրախուսում է անջատողականությունը եւ օկուպացիան եւ հանգեցնում է ԵԱՀԿ Միսնկի խմբում ճգնաժամի ու իրավիճակի լարման»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը: