Փրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Խորենացի փողոցի թիվ 43 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրերը պոկվել եւ կախվել են, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են շենքի թիթեղյա կառուցատարրերը եւ հեռացրել անվտանգ տարածք:




























