Սլավյանսկում ուկրաինացի զինվորականները գրավել են Կարաչուն լեռան վրա գտնվող հեռուստակենտրոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին՚՝ վկայակոչելով տեղի ապստամբների անցակետերից մեկի հրամանատարին։
Նրա խոսքով՝ Խարկովի Բարվենկովո քաղաքից իրենց հանդիման է դուրս եկել ութ ԲՄՊ-ներից եւ Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկներից կազմված շարասյուն, որոնք վերացրել են Բիլբասովկի առաջին բարիկադը։
«Այնտեղ մերոնք նռնականետներ չունեին, միայն ինքնաձիգներ։ Ինքնաձիգով ԲՄՊ-ին ոչինչ չես անի,այդ պատճառով էլ մենք մի քիչ կրակեցինք եւ հեռացանք։ Այժմ նրանց սպասում ենք երկրորդ անցակետում», — ասել է նա։
Նշվում է նաեւ, որ Սլավյանսկի եւ Կրամատորսկի միջեւ եղած անցակետերում ապստամբներին է մոտեցել վեց ԲՄՊ, սակայն զինվորականները դեռ մարտի չեն բռնվել։
Վաղ առավոտյան Սլավյանսկում տրվել էր քաղաքացիական պաշտպանության ազդանշանը, որը քաղաքի բնակիչներին պետք է տեղեկացներ Կիեւի հատուկ գործողության ակտիվ փուլն սկսելու մասին։ Հաղորդվել է նաեւ, որ քաղաքի երկնքում երկու ուղղաթիռ են հարվածել։




























