Ուկրաինայի բանակի ուժայինները ամբողջությամբ շրջափակել են քաղաքը, հայտնում է Սլավյանսկի ժողովրդական դիմադրության հրամանատար Իգոր Ստրելկովը։
«Հակառակորդը շրջափակել է քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը,քաղաքի երկնքում, մեր հաշվարկներով, շուրջ 20 ուղղաթիռ է պտտվում», - Ստրելկովի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։
Նախնական տվյալով՝ մեկ մարդ զոհվել, մյուսը վիրավոր է։ Հաղորդվում է, որ քաղաքի շուրջ տեղակայված անցակետերից մեկը գնդակոծում են ուղղաթիռից։
Տեղի տասնյակ բնակիչներ շարվել են գետի վրայով անցնող կամրջին՝ բանակայինների մուտքը քաղաք թույլ չտալու համար։
Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերը հայտնում են հարձակվողների կողմից ժամանակավոր զինադադարի մասին։ Քաղաքի ծայրամասերում ավերածություններ կան։ Ինքնապաշտպանության շտաբում ենթադրում են, որ Սլավյանսկ ուղարկված զինվորականներն այժմ վերախմբավորվում են։
«Հիմնականում անցակետերի մոտ գտնվող շենքերն են տուժել։ Մի քանի տներ գնդակոծվել են», — «Ինտերֆաքսին հայտնել է քաղաքի ինքնապաշտպանության շտաբի ներկայացուցիչը։
Մայիսի 2-ի առավոտյան արդեն հաղորդվել էր, որ Սլավյանսկում սկսվել է Կիեւի իշխանության ակտիվ գործողությունը։
Քաղաքի երկնքում երկու ուղղաթիռի են հարվածել։ Վիրավոր օդաչուներից մեկին Ինքնապաշտպանությունը պատանդ է վերցրել։
Լուսանկարում երեւում է, թե ինչպես են փորձում փրկել վիրավոր օդաչուին։ Շտապօգնություն է ժամանել եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։




























