Առավոտյան ժ. 4-30-ի սահմաններում Սլավյանսկ-Կրամատորսկ շրջանում սկսվել է հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը՝ ՆԳՆ ստորաբաժանումների, Ազգային գվարդիայի, ԶՈՒ մասնակցությամբ։ Այս մասին Ուկրաինայի ՆԳ նախարար  Արսեն Ավակովը գրել է Facebook-ում։

«Ահաբեկիչները կրակ են բացել ուկրաինական հատուկ ստորաբաժանումների ուղղությամբ՝ ծանր սպառազինության կիրառմամբ։ Կա զոհված օդաչու եւ վիրավորներ։ Իսկական մարտ է ընթանում պրոֆեսիոնալ վարձկանների դեմ», - հայտարարել է նախարարը։

«Գործողությունը շարունակվում է նախատեսվածի համաձայն։ Մենք պաշտպանության նախարարի եւ Ազգային գվարդիայի  հրամանատարի հետ այստեղ ենք։ Սլավյանսկում երթեւեկությունը հասցվել է նվազագույնի։ Աշխատում ենք, շնորհակալություն բոլոր մարտիկներին ու սպաներին», -հավելել է Ավակովը։