Հվան Պյոն Սոն նշանակվել է Հյուսիսային Կորեայի բանակի Գլխավոր քաղաքական վարչության պետ։ Նախօրեին նա այդ կարգավիճակում ելույթով  հանդես է եկել  մայիսմեկյան միջոցառմանը։

Հվան Պյոն Սոյին ապրիլի 28-ին փոխմարշալի կոչում է շնորհվել։

2012 թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր փոխմարշալ Չհվե Ռյոն Հեն, որի ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում: 

Ավելի վաղ Հվան Պյոն Սոն զբաղեցնում էր Կորեայի Բանվորական կուսակցության ԿԿ-ի կազմակերպչական բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որի իրավասության ներքո են նաեւ զինված ուժերի կադրային հարցերը:

Գլխավոր քաղաքական վարչության պետը փաստացի երկրի զինվորական համակարգի գլխավոր պաշտոնն է, նրա դիրքը բարձր է ժողովրդական զինված ուժերի նախարարի դիրքից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։