Կորել է Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողը։ NEWS.am-ին ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նախնական վարկածով՝ Վայոց ձորի մարզում գտնվող զորամասի ավագ լեյտենանտը կորել է նախօրեին։ Ներկայումս ինտենսիվ որոնումներ են իրականացվում։
Նշենք, որ խոսքը Նախիջեւանին (Ադրբեջան) սահմանակից մարզի մասին է: Այս պահին երկու վարկած են դիտարկում՝ զինծառայողը կարող էր մոլորվել կամ խեղդվել լճում:




























