Փրկարար ծառայությունը մայիսի 2-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացել, որ մայիսի 1-ին ժամը 13.30-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի թիվ 7 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տան տանիքից պոկվել են ազբոշիֆեր:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:




























