Բուխարեստը ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ է արել ուժեղացնել ռազմական ներկայությունն այդ բալկանյան երկրում՝ Ղրիմի դեպքերից հետո տարածաշրջանում վիճակը կայունացնելու համար։

Ռումինիայի ԱԳՆ-ն հայտնել է, որարտգործնախարար Տիտուս Կորլեցյանն ընդգծել է սեւծովյան այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի երկարատեւ ներկայության կարեւորությունը՝ «նոր ապակայունացնող նախաձեռնությունները զսպելու համար», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Այս շաբաթ Տիտուս Կորլեցյանը Վաշինգտոն էր մեկնել՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հարեւան Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար:

Նախարարությունը կոչ է անում Ռումինիայի սեւծովյան նավահանգիստներում  եւ համատեղ զորավարժություններում ավելացնել ամերիկյան ռազմանավերի քանակը, որոնք ուղղված են «հավաքական պաշտպանությունն ամրապնդելուն»:

Ավելի վաղ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն ՆԱՏՕ-ին կոչ էր արել վերախմբավորել իր ռեսուրսները՝ վերջին ամիսներին ռուսական ռազմական  մանեւրների  կապակցությամբ: