Human Rights Watch-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով դադարեցնել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսին Արիֆի նկատմամբ հետապնդումները։

«Ադրբեջանի միջազգային գործընկերները, մասնավորապես ԵԽ-ի գործընկերները, պետք է հստակ հասացնել տան, որ իրավապաշտօանների նկատմամբ հետապնդումները շարունակեը կազդի Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա», - ասված է ուղերձում, փոխանցում է contact.az-ը։

Ապրիլի 28-ին իշխանություններն արգելել էին Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու ելքը Բաքվի օդանավակայանից, խլել էին անձնագրերը  եւ նրանց 24-ժամյա տանջանքների ենթարկել, որի հետեւանքով Արիֆ Յուսուֆը տեղափոխվել էր հիվանդանոց: Ավելի ուշ դատախազությունը նրանց ճանաչել էր ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով վկաներ, որը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ: 

«Իշխանությունները պետք է անմիջապես վերադարձնեն Յունուսների անձնագրերը եւ դադարեցնեն նրանց ազատ տեղաշարժման խոչընդոտումը», - ասվում է HRW-ի հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Ադրբեջան այցելել մայիսի 11-ին եւ 12-ին, եւ սպասվում է, որ Լեյլա Յունուսը կարող է նրա հետ հանդիպել Բաքվում: 

2013 թ. Լեյլա Յունուսը պարգեւատրվել էր Պատվո լեգեոնի մրցանակով՝ Ֆրանսիայի բարձր պարգեւ արիության եւ մարդու իրավունքների աջակցության համար: «Այդ պատճառով էլ Օլանդը պետք է հասնի Բաքվում Յունուս զույգի հետ հանդիպմանը՝ հասկացնել տալով, որ նրանց եւ Միրկադիրովի ազատությունը մեծ նշանակություն ունի ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների համար», - նշված է հայտարարության մեջ:

Մայիսի 15-ին Ադրբեջանը նախագահելու է ԵԽ-ի հանձնաժողովում:  ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը պետք է շտապ մտահոգություն հայտնի Լեյլա եւ Արիֆ Յունուսներին՝ լրագրող Միրկադիրովին հետապնդելու, ինչպես նաեւԱդրբեջանում քաղաքացիական ակտիվիստներին եւ լրագրողներին լայնորեն ճնշելու համար, կարծում է Եվրոպայի եւ Ասիայի հարցերով  HRW-ի նախագահ Ռեյչել Դենբերը:

Ադրբեջանն իր քննադատներին կեղծ մեղադրանքներ ներկայացնելու (ներառյալ՝ պետական դավաճանության մեջ մեղադրելը) եւ բանտ գցելու հին  սովորություն ունի, նշում է HRW-ն: