«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 29-ին ոտքը մեխած 39-ամյա Արթուր Սմբատյանը հրաժարվում է բժշկական օգնությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
«Ապրիլի 29-ին կալանավորը մեխել էր ոտքը, աշխատակիցներն արագ հանել են մեխը, սակայն վերջինս հրաժարվում է բժիշկների օգնությունից, շտապօգնություն ենք կանչել, որի ծառայությունների նույնպես հրաժարվել է: Այսօր էլ փորձում ենք համոզել, որ քաղաքային հիվանդանոց տանենք»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արթուր Սմբատյանը ազատազրկման մեջ է 2006 թվականից: Նա դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն դրանից հետո թմրամիջոց պահելու եւ օգտագործելու համար մի քանի անգամ կրկին դատապարտվել է:


























