Ուկրաինայի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը, հետախույզների հետ միասին, իրականացնելով հանձնարարությունը, հակաահաբեկչական կենտրոնի շտաբային ճամբար է վերադարձել: Մեքենայի ուղղությամբ մի քանի անգամ կրակել են: Սպաները ահաբեկչական որոգայթ են ոնչացրել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

«Վերահսկողության տակ են վերցվել 10 անցակետեր: Գրոհայինները պատանդ են վերցվել: Նրանցից մեկի մոտ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության անդամության տոմս է հայտնաբերվել»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջին:

«ՆԳ նախարարը զինված անջատողականներին ներկայացրել է հակաահաբեկչական կենտրոնի պահանջները` անմիջապես հանձնել զենքը, ազատ արձակել պատանդներին, ազատել բոլոր զավթված վարչական շենքերը, դադարեցնել անկարգություններն ու ջարդերը: Ուկրաինայի իշանությունները պատրաստ են ներում շնորհել քաղաքացիական դիմադրության եւ վարչական շենքերի գրավման այն մասնակիցներին, որոնք ծանր հանցագործություններ չեն գործել: Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել զանգվածային բողոքի մասնակիցների եւ նրանց ներկայացուցիչների հետ: Բայց ահաբեկիչներին եւ զինված անջատողականներին միայն անդառնալի հատուցում է սպասվում»-ասվում է Ավակովի հայտարարության տեքստում: