Սլավյանսկում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, հայտնում է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը։

 «Մայիսի լույս 2-ի գիշերը Դոնեցկի Սլավյանսկ քաղաքում Ուկրաինայի ԶՈՒ երկու Մի-24  ուղղաթիռ է խփվել, որը օդային հերթապահություն էր անցկացնում  նշված տարածքում։

Ըստ նախնական տեղեկության՝ ռազմական մեքենաները խփվել են անհայտ անձանց կողմից՝ շարժական զենիթահրթիռային համալիրներից:  Հրաձգության հետեւանքով զոհվել  է Ուկրաինայի զինված ուժերի երկու զինծառայող, եւս մի քանիսը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրաձգության հետեւանքով վնասվել է նաւե ՄԻ-8 ուղղաթիռը: Այս դեպքում զոհեր եւ վիրավորներ չկան: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ Սլավյանսկի  «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովի՝ օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսին «գերի էին վերցրել»:

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝  ավելի ուշ անցակետերից մեկի վերեւում Ուկրաինայի ԶՈՒ  երրորդ օդանավն է խփվել։