Լուգանսկի դատախազության շենքն ազատվել է «Դոնբասի ժողովրդական աշխարհազորայինների» ներկայացուցիչներից: Այս մասին «Օստրով» պարբերականին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Մարինա Բրագինան:
Նրա խոսքով, շենքը բանակցությունների արդյունքում է ազատվել` զինված բախումներ չեն եղել:
Ներկայումս այնտեղ ոստիկանության` հետաքննչական գործողություններ իրականացնող աշխատակիցներ են գտնվում:




























