Ադրբեջանի Միլի Մեջլիսը առաջարկել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հաշվետվություն տա այդ կառույցի Խորհրդարանական վեհաժողովին եւ պահանջել է տվյալ հարցը ԵԱՀԿ ԽՎ Բաքվում կայանալիք նիստի օրակարգ մտցնել։ ԱՊԱ-ն հայտնում է, որ նման առաջարկով հանդես է եկել Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը։

«Հարկավոր է ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակությանը հանձնարարել բարձրացնել ԵԱՀԿ ՄԽ-ի հաշվետվության հարցը՝ Ադրբեջանի անունից։ Թող ՄԽ-ն իր գործունեության մասին հաշվետվություն ներկայացնի ԵԱՀԿ ԽՎ-ին», – ասել է  խոսնակը։

Առաջարկը հավանություն է ստացել խորհրդարանում։