Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը պահեստայինների հնարավոր մոբիլիզացիայի գնահատում է անցկացրել՝ Ուկրաինայի իրավիճակի հնարավոր սրացման հետ կապված։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն։
Նա մտահոգություն է հայնել, որ Ռումինիան բավարար թվով պահեստայիններ չունի, քանի որ գործազրկության պատճառով երկրից արտագաղթել է բնակչության մեկ հինգերորդ մասը։
Իր հերթին երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան կարծում է, որ նախագահի մտահոգությունները արդարացված չեն։
«Պահեստայինների մասին խոսելը լուրջ չէ, պետք չէ խուճապի մատնվել։ Ներկա պայմաններում բանակի տեխնիկական համալրվածությունն ավելի մեծ նշանակություն ունի», - նրա խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























