Մինչ Ռուսաստանը «ջանքեր է գործադրում հակամարտության կայունացման եւ կարգավորման ուղղությամբ, Կիեւի ռեժիմը խաղաղ բնակավայրերի ավիացիոն գնդակոծության միջոցով պատժիչ գործողություններ է սկսել` փաստացի ոչնչացնելով ժնեւյան պայմանավորվածությունների կենսունակությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը օպերատիվ ռեժիմով տեղեկություններ է ստանում Ուկրաինայի հարավ-արեւելքում զինված ուժերի եւ եւ ռազմական ավիացիայի միջոցով ընթացող պատժիչ գործողության շրջանակում իրադարձությունների զարգացման վերաբերյալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պեսկովը նաեւ տեղեկացրել է, որ նախօրեին Վլադիմիր Պուտինի հրահանգով Ուկրաինայի հարավ-արեւելք է մեկնել նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը` նպատակ ունենալով բանակցություններ վարել ավելի վաղ պատանդ վերցված օտարերկրյա ռազմական դիտորդների ազատ արձակման շուրջ: «Պատժիչ գործողության մեկնարկից հետո ռուսական կողմն առայժմ չի կարողանում կապ հաստատել Լուկինի հետ»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը: