Ուկրաինայի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել նախագահի պաշտոնում Օլեգ Ցարեւի եւ Նատալի Կորոլեւսկայայի թեկնածության գրանցումը։ Նրանց նաեւ պարտավորեցրել են վերադարձնել թեկնածուի վկայականները։

Թեկնածուների գրանցումը չեղյալ է հայտարարվել նրանց իսկ ներկայացրած դիմումների հիմքով։

Թեկնածությունը հանելու դիմումները կարելի էր ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը ներառյալ, հայտնում է ՈՒՆՆ-ն։

Այժմ նախագահի պաշտոնի համար 21 թեկնածու է պայքարում։

Հիշեցնենք, պետության ղեկավարի  արտահերթ ընտրությունները կկայանան մայիսի 25-ին։