Փրկարար ծառայությունը մայիսի 2-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ «46» երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2259Տ պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:

Վարորդ Գ. Կ.-ն հրաժարվել է բուժօգնությունից: