Լիբանանյան ահաբեկչական «Հզբոլլահ» խմբավորումը պատրաստվում է նոր հակամարտության: Հիշեցնենք, որ հենց այս խմբավորումն էր, որ 2006 թվականին ռմբակոծեց Իսրայելի հյուսիսային տարածքները, որի արդյունքում պատերազմ սկսվեց Իսրայելի ու Լիբանանի միջեւ:

Այժմ, ըստ բրիտանական «Թայմս»-ի, «Հզբոլլահ»-ը Իսրայելի հետ սահմանին կենտրոնացրել է մոտ 40 հազար հրթիռ:

Փորձագետները նշում են, որ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի, և իսլամականները այս անգամ էական հաջողություններ կարող են ունենալ, քան երեք տարի առաջ: Բանն այն է, որ իսլամիստ գրոհայիններն իրենց ձեռքի տակ ունեն այնպիսի հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Թել-Ավիվը:

«Հզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալան դեռ հուլիսին նախազգուշացրել էր, որ գրոհայինները կհրթիռակոծեն Թել-Ավիվը, եթե իսրայելական զինուժը հարվածներ հասցնի Բեյրութի հարավային սահմաններին: Ըստ «Թայմս»-ի, «Հզբոլլահ»-ն, ըստ էության, Իսրայելին սպառնում է Իրանի անունից, քանի որ հույս ունի որ Իրանը կաջամցի իրեն, ինչպես նախորդ անգամ: