Լիբերիայի դրոշի տակ նավարկող «Московский университет» տանկերը Ադենի ծոցից 350 մղոն դեպի հարավ ենթարկվել է ծովահենների հարձակմանը։ «Новошип» ընկերությունը ИТАР-ТАСС գործակալությանը հաղորդել է, որ տանկերում եղել է 86 տոննա չմշակված նավթ, իսկ անձնակազմը 23 հոգիանոց է։ Նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ուղեւորվում էին դեպի Չինաստան։

Նավապետի հաղորդմամբ, զինված մարդկանցով երկու մոտորանավակներ փորձել են մոտենալ տանկերին՝ կրակ բացելով ինքնաձիգներից։ Անձնակազմը ճիշտ ժամանակին նկատել է ծովահեններին։ Նավապետը հարձակման մասին տեղյակ է պահել տարածաշրջանի ռազմածովային ուժերին, այդ թվում՝ ուղիղ կապ է հաստատել ռուսական ռազմական «Маршал Шапошников» նավի հետ, որը ներկա պահին շարժվում է «Московский университет»-ի ուղղությամբ։ Այս ամենի մասին տեղեկացվել են նաեւ համապատասխան մարմինները եւ նավի վարձակալները։

AFP-ի հաղորդմամբ, ծովահեններին հաջողվել է գրավել տանկերը։