Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հասցեին:
«Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափի խաթարմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։ Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը քննադատել էր ԵԱՀԿ Մխ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։




























