Առնվազն երկու Մի-24 ռազմական ուղղաթիռ կորցնելու հետո Կիեւի իշխանությունները որոշել են դադարեցրել Սլավյանսկում իրականացվող ուժային գործողությունները: Այս մասին տեղեկություն է հաղորդում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եւս մեկ տրանսպորտային ուղղաթիռ վնասվածքներ է ստացել եւ չնախատեսված վայրում հարկադիր վայրէջք կատարել:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, գործողությունների արդյունքում այս պահի դրությամբ երեք մարդ է մահացել, այդ թվում` երկու զինծառայողներ, որոնցից մեկը` ուղղաթիռի օդաչու:
Իրենց հերթին, «ժողովրդական աշխարհազորայինները» մեկ մահացածի մասին են հայտնում: Բացի այդ, երկու կողմերից տեղեկություններ կան վիրավորների մասին:
Ավելի վաղ Ռուսաստանը ԵԱՀԿ-ից հակամարտության լարումը կանխելուն ուղղված քայլեր էր պահանջել, որից հետո կազմակերպությունը համապատասխան խնդրանքով Ուկրաինայի իշխանություններին էր դիմել:




























