Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը մերժել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մայիսի 12 – 13-ին Հայաստան այցի ընթացքում ուղեկցելու  Ելիսեյան պալատի առաջարկը, գրում է «Nouvelles d'Arménie»-ն։

Տարածած հաղորդագրությունում քաղաքապետը մերժման պատճառ  է նշել այդ այցի հետ իր ժամանակացույցի անհամատեղելիությունը: «Ես զգացված եմ եւ մեծ պատիվ եմ համարում հանրապետության նախագահի ՝ Հայաստան  պաշտոնական այցի ժամանակ իրեն ուղեկցելու հրավերը: Ցավոք, իմ ժամանակացույցն ինձ հնարավորություն չի ընձեռում ազատ լինել այդ օրերին»,– հայտարարել է Ժան Կլոդ Գոդենը: