Արցախում սկսվել է սոյայի արդյունաբերական առաջին ցանքսը։ NEWS.am-ի թղթակցին «Ռեյփսիդ» ընկերության սեփականատեր Նորայր Ստեփանյանն ասաց, որ 2012թ. ընկերությունը փորձնական առաջին ցանքսն է կատարել, 2013-ին անցել է  արդյունաբերական ցանքսի՝ 150 հա։ «Մենք ցանել են Հադրութում եւ այլ շրջաններում, որտեղ ցանքատարածքներ ունենք», - հայտարարել է Ստեփանյանը։

Ընկերությունը պատրաստվում է սոյայից ձեթ ստանալ, իսկ  մնացորդները վաճառել անասնապահներին եւ թռչնաբուծարաններին:

Հիշեցնենք, որ «Ռեյփսիդ» ՍՊԸ-ն արդեն 2 տարի է Արցախում բուսայուղ է արտադրում տեղական հումքից՝ ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Տաղավարդ գյուղի ձիթհանքում: Ընկերության արտադրանքն իրացվում է նաեւ ՀՀ-ում: