Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 183 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 86-ամյա Է. Գ.-ի դին: