Ամերիկյան տնտեսության վիճակի մասին նոր տվյալները վկայում են, որ նոր աշխատատեղերի թվի աճը ռեկորդային կետի է հասել վերջին երկու տարիներին, իսկ գործազրկությունը նվազել է 2008-ից ի վեր ամենացածր մակարդակի:
Աշխատանքի նախարարության տվյալներով՝ մարտին ստեղվել է մոտ 300 հազար նոր աշխատատեղ, ինչը բարձրացնում է փորձագետների կանխատեսումները: Սակայն նույն տվյալների համաձայն՝ ավելի քան 750 հազար ամերիկացիներ կամավոր հեռացել են աշխատուժի շուկայից եւ այլեւս աշխատանք չեն փնտրում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա նշանակում է, որ գործազրկության ցուցանիշը (6,3 տոկոս) այնքան էլ չի արտացոլում տնտեսության իրական վիճակը:



























