Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություններն այն մասին, որ Պետդեպարտամենտը մասնակից է Սլավյանսկում տեղի ունեցող գործողությանը, անհեթեթություն է անվանել, «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ-ի պետաքարտուղար Ջոն Քերին:
«@mfa_russia(Ռուսաստանի ԱԳՆ) հայտարարությունը, որը պնդում է, թե @StateDept-ը(Պետդեպարտամենտ) մասնակցել է Սլավյանսկի գործողությանը, անհեթեթություն է: Ուրախ եմ, որ ազատ մամուլը զգում է քարոզը»,- նշվում է Քերիի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրեց ԱՄՆ-ին Կիեւի կողմից Սլավյանսկում ռուսամետ անջատողականների ցրելու գործում օգնելու մեջ:
Պետդեպարտամենտը նաեւ հրաժարվում է մեկնաբանել ռուսական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Քերին հրաժարվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեը հեռախոսային բանակցություններից:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հեռախոսզրույցը նախատեսված էր նախօրոք սիրիական քիմիական զենքի քննարկման համար, սակայն ռուսական կողմը որոշեց փոխել բանակցությունների օրակարգն ու քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը: Միացյալ Նահանգները բանակցություններին նախապատրաստվելու համար ժամանակ խնդրեցին, այլ ոչ թե հրաժարվեցին զրույցից: Այդ կերպ Քերի-Լավրով հեռախոսազրույցը կկայան, բայց հավանական է արդեն շաբաթ օրը:




























