Օդեսա է մեկնել հատուկ կառավարական հանձնաժողով՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմայի գլխավորությամբ: Այդ մասին «Շուստեր LIVE» հաղորդման եթերից հայտարարել է ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Կուժելը, հաղորդում է «Censor.NET»-ը՝ վկայակոչելով «Eспресо.tv»-ին:
Բացի այդ, Օդեսա է մեկնել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն:
Նշենք, որ ոստիկանության տվյալների համաձայն՝ Օդեսայում ռուսամետ ակտիվիստների եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմնակիցների միջեւ բախման հետեւանքով 161 մարդ է զոհվել: Բացի այդ, Արհիմիությունների տանը բռնկված հրդեհի հետեւանքով 31 մարդ է զոհվել: Բժշկի օգնությանն է դիմել 50 մարդ, որից 10-ը ոստիկաններ են:




























