Եվրոպայի եւ Իսպանիայի խորհրդարանների պատգամավորների խումբն երկօրյա այց է կատարում Լեռնային Ղարաբաղ։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, շաբաթ օրը եվրոպացի պատգամավորները մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենան ԼՂ իշխանությունների ներկայացուցիչների հետ, որից հետո նրանց մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս։