Քալիֆորնիա նահանգի խորհրդարանը մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ բանաձեւի քվեարկություն կանցկացնի, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Գրասենյակը:

ԱՀԴԳ-ի հաղորդագրության համաձայն՝ «սա առաջին դեպքն է, երբ Քալիֆորնիա նահանգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում պաշտոնական դիրք է գրավում»:

Նախաձեռնության հաստատման դեպքում Քալիֆորնիայի խորհրդարանը կոչ կանի  ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին պաշտպանել ԼՂՀ ինքնորոշումն ու անկախության հանդեպ դեմոկրատական ձգտումը:

Կոմիտեն խնդրում է Քալիֆորնիայի բնակիչներին իրենց ձայնը տալ հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանության՝ նամակ ուղարկելով իրենց խորհրդարանականներին: