ՄԱԿ-ում ուրբաթ օրը ԱԽ նիստ էր գումարվել՝ Ռուսաստանի առաջարկով արտահերթ նստաշրջան անցկացնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը։

Հիշեցնենք, Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ էր հրավիրել՝ Կիեւին մեղադրելով «պատժիչ գործողությունների» անցկացման համար, որը, ըստ Կրեմլի, ոչնչացնում է նախորդ ամիս Ժնեւում ձեռքբերված համաձայնությունները։ Ռուսամետ ուժերի դեմ ուկրաինական ռազմական գործողությունը գրավված կառավարական շենքերը վերադարձնելու ամենալուրջ փորձն էր։
Առաջինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը, որը «Աջ սեկտորի» «ահաբեկիչներին» մեղադրել է ռուսամետ ցուցարարների վրա հարձակվելու համար։  Նա հավելել է, որ ուրբաթ օրվա ռազմական գործողության ընթացքում լսելի է եղել անգլերեն խոսակցություն։

«Ռուսասստանի հայտարարությունները, թե դրանք խաղաղ ցուցարարներ էին, հավատ չեն ներշնչում,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը։  - Խաղաղ ցուցարարները չէին կարող երեք ուղղաթիռ խփել»։ 
ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն ավելի հեռուն է գնացել եւ ուկրաինական ղեկավարությանը գովել զսպվածության համար, իսկ անգլերեն խոսակցության մասին Չուրկինի հայտարարությունը «զավեշտալի» է անվանել։ Նա Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինա ավազակախմբեր ուղարկելու մեջ, որպեսզի Կիեւին կապիտուլյացիայի կամ մասնատման միջեւ ընտրության առաջ կանգնեցնի»։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը խիստ քննադատել է Ռուսաստանին ուկրաինական գործողությունների մասին ապատեղեկատվության համար. «Սա նպատակաուղղված հարձակում է  Ուկրաինայի վրա, եւ ցանկացած երկիր կփորձեր երկրում վերահսկողությունն իր ձեռքը վերցնել» - ասել է նա։

ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարելու Ռուսաստանի որոշումը՝ իբրեւ թե ապակայունացման սրացման անհանգստությամբ պայմանավորված, «ցինիկ եւ երկերեսանի» քայլ էր, ընդգծել է ԱՄՆ-ի ներկայացուցիրը, քանի որ, ըստ նրա, հենց Ռուսաստանն է լարվածության պատճառը։