Ճապոնիայի Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա:
Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությունը Ճապոնական ծովի ափին հայտարարել է ցունամիի սպառնալիքի մասին, սակայն մի քանի րոպե անց հանել է նախազգուշացումը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Էպիկենտրոնը գտնվել է Գիֆու պրեֆեկտուրայի տարածքում, օջախը՝ խիստ փոքր խորւթյունում։


























