Կահիրեում մետրոյի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է մեկ մարդ, հայտնում է Agence France-Presse-ը։
Նախօրեին զոհվել էր երկու ոստիկան եւ տուժել չորսը` քաղաքի արեւելյան Հելիոպոլիս թաղամասի ոստիկանական անցակետի հարեւանությամբ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Բացի դրանից, երկու մահապարտ պայթեցրել են իրենց Հարավային Սինայ նահանգի վարչական կենտրոն Էտ Տուր քաղաքում, որը գտնվում է Շարմ էլ Շեյխից 90 կմ հեռավորության վրա:




























