Փրկարարները ջրից դուրս են բերել Հարավային Կորեայում խորտակված «Սեւոլ» լաստանավի եւս երկու ուղեւորների մարմինը, այդպիսով` վթարի հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 228 մարդ, փոխանցում է «Ռենհապ» գործակաությունը:  Ավելի վաղ հաղորդվել էր 226 զոհերի մասին, եւս 74 մարդու ճակատագիր անհայտ է մնում: 

«Ֆրանս Փրեսս» գործակալությունը հայտնում է, որ շաբաթ առավոտյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փրկարարները դադարեցրել են լաստանավի ներսում որոնողական գործողությունը, հայտնել է ափային ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա` գործողությանը մասնակցող 100 ջրասուզորդներ սպասում են, թե երբ է պարզելու եղանակը, եւ որոնումները կշարունակվեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Սեւոլ» նավում գտնվել էր 476 մարդ, այն խորտակվել էր ապրիլի 16-ին` Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: