Փրկարար ծառայությունը մայիսի 3-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 1992 թ. ծնված Ս. Ա.-ին եւ 1980 թ. ծնված Տ. Շ.-ին :




























