Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում մայիսի 1-ի եւ 2-ի հրթիռակոծության հետեւանքով չորս հայ է վիրավորվել։
Այս մասին հայտնում է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ վերջին օրերին հայկական թաղամասերը հրթիռակոծության եւ ռմբակոծության են ենթարկվում։
Վիրավորվել են Բենո Փիլաչյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Մառլեն Փոքրավորյանը եւ Էլի Չիլաբոշյանը։
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հալեպի հայկական թաղամասերի հրթիռակոծման հետեւանքով Կարպիս Գապայանը վնասվածք էր ստացել գլխի հատվածում, Րաֆֆի Պալյանը՝ ոտքի, նրա որդին՝ 13-ամյա Կարո Պալյանը, որովայնի շրջանում բեկորային վնասվածք ուներ։ Տուժածներին տեղափոխել էին հիվանդանոց, Կարո Պալյանի վիրահատությունը մոտ չորս ժամ էր տեւել։




























