Ուկրաինայի միասնականության կողմնակիցների ու հակառակորդների միջեւ Օդեսայում մայիսի 2-ին ծագած խռովությունների 130-ից ավելի մասնակիցներ են ձերբակալվել։

Իրավապահները 10 քրեական վարույթ են սկսել  ՔՕ հետեւյալ հոդվածներով՝ «Զանգվածային անկարգություններ», «Կանխամտածված սպանություն», «Իրավապահ մարմինների աշխատակիցների հասցեին սպառնալիք կամ բռնության կիրառում», «Խուլիգանություն», «Պետական կամ հասարակական շենքերի ու կառույցների գրավում» եւ «Գույքի դիտավորյալ ոչնչացում», փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Այժմ ձերբակալվածներին հարցաքննում են։ «Ոստիկանությունն ամեն ինչ կանի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - ընդգծված է հաղորդագրությունում։