Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ծառայողական քննություն է սկսել Օդեսայի դեպքերի կապակցությամբ եւ աշխատանքից ազատել է ՆԳՆ Օդեսայի գլխավոր վարչության պետ Պյոտր Լուցյուկին, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։
Երեկ Օդեսայի Սոբորնայա հրապարակում հավաքվել էին «Չերնոմորեց» (Օդեսա) եւ «Մետալիստ» (Խարկով) ֆուտբոլային թիմերի երկրպագուներ, որպեսզի երթով գնային Տարաս Շեւչենկոյի անվան մշակույթի կենտրոնական այգի, որտեղ «Չերնոմորեց» մարզադաշտում կայանալու էր խաղը։ Նրանց միացել էին մեծ թվով բնակիչներ։ Շատերի ձեռքին Ուկրաինայի դրոշներ կային։ Երկրպագուները սիրելի թիմերի գույներով էին հագնված։ Ուկրաինայի հիմնի կատարումից հետո շարասյունը շարժվել է, այդ պահին Ալեքսանդրովյան պողոտայից դիմակավոր, մականներով զինված երիտասարդներ են հայտնվել։
Օդեսայի Արհմիությունների տան հրդեհի հետեւանքով 42 մարդ զոհվել, 125-ը հիվանդանոց են տեղափոխվել։ Տուժածների թվում 21 ոստիկան կա
Այս կապակցությամբ պաշտոնից ազատվել է Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության պետ Պյոտր Լուցյուկը։ Բացի այդ, ծառայողական քննություն է սկսվել։




























