Սլավյանսկում ազատել են ԵԱՀԿ դիտորդներին, դեպքի վայրից հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը։
ԵԱՀԿ մի շարք երկրների դիտորդները Սլավյանսկում ձերբակալվել էին նախորդ շաբաթվա սկզբին։ Նրանք Ուկրաինայի տարածքում գտնվում էին Կիեւի իշխանությունների հրավերով՝ ռազմական ոլորտում վստահության մեծացմանն ուղղված Վիենայի պայմանագրին համապատասխան։ Առաքելության կազմում զինվորական երեք դիտորդ կար Գերմանիայից, գերմանացի մեկ զինվորական թարգմանիչ եւ մեկական դիտորդ Դանիայից, Չեխիայից, Լեհաստանից, Շվեյցարիայից եւ Շվեդայից։ Շաքարախտով հիվանդ շվեդին ազատել էին ապրիլի 27-ին՝ առողջական վիճակով պայմանավորված։




























