NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ մայիսի 2-ին Երեւանում Նորքի Այգիներ թաղամասում տներից մեկում կրակոցներ են հնչել, ինչից թաղամասի բնակիչները ահաբեկված ահազանգել են պատկան մարմիններին:
Նրանց ժամանելուց հետո պարզվել է, որ թաղամասի տներից մեկում են հնչել կրակոցները եւ տանտիրոջը` 46-ամյա Տ. Թ.-ին գտել են մահացած: Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել: Շտապ օգնություն խմբին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ չեն հայտնել:




























