Ապրիլի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Կարեն Շ.-ի կողմից Հ. Բ.-ի դրամապանակից 150 ԱՄՆ դոլար եւ 1.000 դրամ գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Կարեն Շ.-ի բնակության վայրը: Նա մայիսի 2-ի առավոտյան բերման է ենթարկվել եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է նախաքննություն: