Պաշտպանության նախարարությունը շարունակում է որոնել մայիսի 1-ի երեկոյան Վայոց ձորի մարզի զորամասից անհետ կորած ավագ լեյտենանտ Մերուժան Հարությանյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:
«Այս պահին ոչ մի նորություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անհետ կորած Մերուժան Հարությունյանը 26 տարեկան է, Գյումրիից: Մեր տեղեկություններով՝ փրկարարներն ավելի հակված են այն վարկածին, որ Մերուժանը խեղդվել է գետում:
Ավելի վաղ NEWS.am-ին ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 1-ի երեկոյան Արենի գյուղի մոտակայքից կորել է Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողը:



























