Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 1-ին, ժամը 11.45-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Դավիթ Ք.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը)1-ին մասի մեղադրանքով:

Դավիթ Ք.-ն հանձնվել է Շենգավիթի բաժին:

Խափանման միջոցը` կալանք: