Մայիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 30 տան մոտ իրար են բախվել «Տոյոտա Պրադո» եւ «Ջիպ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վերջին ավտոմեքենայի ուղեւորը (10-րդ դասարանի աշակերտ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























