Երեւանի Նորքի Այգիներ թաղամասում ապրող տղամարդը, որ մայիսի 2-ին կրակելու միջոցով ինքնասպանություն էր գործել, անբուժելի հիվանդ է եղել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տղամարդուն, ըստ բժիշկների, ապրելու քիչ ժամանակ էր մնացել: 46-ամյա տղամարդն ապրում էր կնոջ հետ եւ չէր ցանկանում, որ մարդիկ իմանան իր հիվանդության մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 2-ին Երեւանի Նորքի Այգիներ թաղամասում 46-ամյա Տ. Թ.-ի բնակարանում կրակոց է հնչել: Շտապօգնության խմբին չէր հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ տղամարդն ինքնասպանություն էր գործել: